A
A
Առանցքային նշանակություն ունեն Firebird և Eleveight AI նախագծերը․ ԲՏԱ նախարար
Աջակցիր «Ա1+»-ինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ամերիկյան Synopsys ընկերության ճարտարագիտական գերազանցության խմբի ավագ փոխնախագահ Ռաջա Թաբեթին։
«Հանդիպման ընթացքում վերահաստատել եմ ՀՀ կառավարության և Synopsys-ի միջև ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները։ Նման վերազգային ընկերության երկարաժամկետ ներկայությունը մեր երկրում ստեղծում է բացառիկ արժեք։ Այն ոչ միայն նպաստում է տեխնոլոգիական էկոհամակարգի կայացմանը, այլև զգալի ազդեցություն ունի կիսահաղորդչային արդյունաբերության և արհեստական բանականությամբ պայմանավորված չիպերի նախագծման զարգացման վրա։
Ներկայացրել եմ նաև մեր տեխնոլոգիական տեսլականը, որտեղ առանցքային նշանակություն ունեն Firebird և Eleveight AI նախագծերը, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել բարձր հզորությամբ հաշվարկային ենթակառուցվածքներ և ձևավորել «ԱԲ գործարանների պարտեզ», որը կդառնա գրավիչ միջավայր թե՛ տեղական, թե՛ միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար»,-նշել է նախարարը։