Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կանազ մշակույթի տանը բռնկված հրդեհը մարվել է․ ՆԳՆ

Կանազ մշակույթի տանը բռնկված հրդեհը ժամը 23։44-ին մարվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել էր Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։ 

Հրդեհի բարդությունից ելնելով՝ հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ 

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 21։11-ին, մարվել՝ 23։44-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել էր կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շենքեր։