Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թատերական բեմադրություն Ազնավուրի պատվին

Մշակույթ
sharl

Այս տարվա հոկտեմբերին Կանադայի Տորոնտո քաղաքում «Necessary Angel Theatre Company»-ի կողմից Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի առթիվ բեմադրվելու է ներկայացում` նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը: Այս կապակցությամբ մարտի 22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտոյում տեղի ունեցավ հատուկ միջոցառում-երեկո Շառլ Ազնավուրի, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի, ինչպես նաև այլ մշակութային ու հասարակական գործիչների մասնակցությամբ: Երեկոյի ընթացքում թատերախմբի կողմից ներկայացվեց շանսոնյեին նվիրված ներկայացման նախնական տարբերակը: Նախապատրաստվող բեմադրությունը արդեն իսկ մեծ ուշադրության է արժանանում արվեստագետների և թատերական քննադատների կողմից: