Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահաբեկիչները Թուրքիա են տեղափոխում քեսաբցի հայերի գույքը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
index13

Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղի վրա գրոհած ահաբեկիչները տեղի հայկական եկեղեցին վերածել են զորամասի։ Այս մասին հենց նոր «Ա1+»-ին հայտնեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Ղահրամանյանը՝ նշելով, որ տեղեկությունը քիչ առաջ ստացել է ՍԴՀԿ Քեսաբի մասնաճյուղից։ Ղահրամանյանի տեղեկացմամբ՝ ահաբեկիչները կողոպտել են տեղի հայ բնակչության գույքը, որը մեքենաներով տեղափոխում են Թուրքիայի սահման։ Հիշեցնենք, որ ահաբեկիչները Քեսաբի վրա գրոհել էին Թուրքիայի տարածքից։ Տեղի ողջ հայ բնակչությունը տարհանվել է Լաթաքիա։ Սիրիայի բանակը հետ է քաշվել։ Քեսաբում ապրում է մոտ 1500 հայ։