A
A
Հայ-թուրքական մրցամարտ Հնդկաստանում
Հայաստանի շախմատիստ Ավետիք Գրիգորյանն այսօր Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող շախմատի ավանդական մրցաշարում կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Կիվանչ Հազնեդարօղլուի հետ: Արդեն կայացած 6 տուրից հետո մեր գրոսմայստերը տարել է երկու հաղթանակ, 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի եւ 4 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: Նրա մրցակիցը նույնպիսի արդյունքով ընթանում է 10-րդ տեղում: Ի դեպ, Հայաստանից եւ Թուրքիայից մրցաշարին մասնակցում են մեկական շախմատիստ, եւ համակարգիչն այս տուրում նրանց ընտրեց որպես մրցակիցներ: Կալկաթայի մրցաշարը անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 10 տուրով: Հաղթողը հայտնի կդառնա մարտի 27-ին: