Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարսնաքարի գործով վճիռն ընթերցվեց. Լարված իրավիճակ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hasnaqar3

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Հարսնաքարի գործով դատավարությունը, որը տեւեց մոտ երկու տարի։ 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման և նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100 հազար դրամով։ Հարսնաքարի գործով ամբաստանյալների վճռի հրապարակումից հետո վերջիններիս հարազատները դատավոր Դավիթ Հարությունյանի ուղղությամբ ինչ-որ իրեր նետեցին եւ անեծքներ ուղղեցին տուժող կողմի փաստաբանների եւ լրագրողների հասցեին։ Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը դահլիճով մեկ անեծքներ էր հնչեցնում։