Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայից ՀՀ վերադարձողների թիվը կկրկնապատկվի. Փաստինֆո

Հասարակություն
af586d9952eeae9196c8c6b3a6f662a1

ԵՄ-ի հետ ստորագրված ռեադմիսիայի պայմանագրով՝ ԵՄ անդամ երկրներից հայրենիք վերադարձվող մեր հայրենակիցների թիվն այս տարի կարող է կրկնակի ավելանալ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը` մեր խնդրանքով անդրադառնալով այն հարցին, թե եվրոպական երկրներում բնակվող հայաստանցիների ինչ ծավալի ներհոսք է ակնկալվում այս տարի: «ՀՀ և ԵՄ միջև ստորագրված ռեադմիսիայի համաձայնագրի վերաբերյալ հասարակության մեջ թյուրընկալում կա»,- ասաց Գագիկ Եգանյանը՝ հավելելով, որ հասարակության մեջ տարածված կարծիք կա, թե Եվրոպայից ՀՀ քաղաքացիների մեծ ներհոսք է սպասվում: «Անցած տարի, երբ որ դեռ չկար այս համաձայնագիրը, բայց մենք ունեինք ԵՄ անդամ 12 պետությունների հետ առանձին-առանձին կնքված պայմանագրեր, ամբողջ տարվա ընթացքում ստացվել է 50-60 անձի համար վերադարձի հայց»,- նշեց մեր զրուցակիցը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում