Հանրահավաքը մեկնարկում է. ուղիղ միացում «Ա1+»-ի եթերում (տեսանյութ)
«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր ժամը 14:00-ին Ազատության Հրապարակում հավաք-երթ է հրավիրել։ Հավաք-երթի նպատակներն են. 1. Հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հունվարի 18-ի հավաք-երթից հետո և տալ տեղի ունեցած իրադարձությունների համաչափ գնահատականը: 2. Ցույց տալ ՀՀ կառավարման մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը: 3. ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցի լուծման ուղին կմնա քաղաքացիական ընդվզումներն ու անհնազանդությունը: Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով. Ազատության հրապարակ -> Մաշտոցի պողոտա -> Սայաթ-Նովա պողոտա -> Աբովյան փողոց -> Հանրապետության Հրապարակ -> Ամիրյան փողոց -> Մաշտոցի պողոտա -> Ազատության հրապարակ: Հետեւեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։