Վթարի է ենթարկվել Իրանի քաղաքացին
Մարտի 22-ին, ժամը 05.22-ին Երևանի Մյասիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ԱԻՆ—ում ահազանգ է ստացվել, որ կան տուժածներ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն» մակնիշի 33 VS 209 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Լիլիթ Ումուջյան, ծնվ. 1989 թ.), դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը: Վարորդը և ուղևոր՝ 1982 թ. ծնված Ա. Խ.-ը (Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, փակել գազի փականը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: ԱԻՆ