Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաջողություններ՝ բռնցքամարտում

Սպորտ
d9309c7803ec75dba87515086f453155

Մարտի 20-ին «Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: 46 կգ քաշային կարգում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին և եզրափակիչ դուրս եկան Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Ժիրայր Սարգսյանն ու Շիրակի մարզը ներկայացնող Վաղարշակ Սարգսյանը: 50 կգ քաշային կարգում հավասարը չունեին Արա Գրիգորյանն ու Արման Անտոնյանը: 52 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչման համար կպայքարեն դինամոյական Գարիկ Վարդանյանը և Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Հարություն Մնացականյանը: 54-ում ասպարեզ դուրս կգան Ժորժիկ Մարությանն ու Սարգիս Մարգարյանը : 57 կգ քաշային կարգի եզրափակչում չեմպիոնի տիտղոսի համար կմրցեն Շիրակի մարզը ներկայացնող Կարեն Մարգարյանը և Հայաստան մարզական միության սան Գևորգ Հարությունյանը: 60 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգան Արման Հարությունյանն ու Արման Սիմոնյանը: 66-ում Դավիթ Արաբյանն ու Գուրգեն Մադոյանը: 70 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգիր են նվաճել Հայկ Հովհաննիսյանն ու Արթուր-Էրիկ Սիմոնյանը, 75-ում Վան Մելքումյանն ու Գևորգ Զաքարյանը: 80 կգ քաշային կարգում չեմպիոնության համար կպայքարեն Էջմիածնի մարզադպրոցի սան Էդիկ Մաղաքայանը և դինամոյական Ալյոշա Ստամբուլցյանը: Եվ վերջապես գերծանր քաշային կարգ. այստեղ ասպարեզ դուրս կգան Գուրգեն Հովհաննիսյանը և Լյովա Խաչատրյանը: Տեղեկացնենք, որ եզրափակիչները կկայանան մարտի 21-ին ժամը 13:00-ին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն