A
A
50 հազար դրամ՝ հայհոյելու համար
Հայաստանի բարձրագույն խմբի մասնակից «Ուլիսի» ֆուտբոլիստ Նորայր Սահակյանը «Արարատի» հետ խաղից հետո մրցավարի օգնականին հայհոյելու համար որակազրկվել է մեկ խաղով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Ուլիս» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 50000 դրամով: Իսկ ահա «Արտսոքս» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Գասպարյանը դիմել է ՀՖՖ-ին՝ «Ասպետ- 99» թիմը առաջնությունից հանելու հարցով: Ֆեդերացիայի կարգապահական կանոնագրքի համաձայն «Ասպետ-99» թիմը գրանցել է տեխնիկական պարտություններ չկայացած բոլոր հանդիպումներում, իսկ «Արտսոքս» ՍՊԸ-ն տուգանվել է 50.000 դրամով: