Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտագաղթի պատճառով բժիշկների աշխատավարձը նվազել է. Առավոտ

Հասարակություն
poliklinika1

Մայրաքաղաքի մի շարք պոլիկլինիկաների բժիշկները, ստանալով այս ամսվա աշխատավարձը, անակնկալի են եկել: Բժիշկներից ոմանք աշխատավարձից նույնիսկ 10-15 հազար դրամ պակաս են ստացել: Այս հանգամանքը հարուցել է բուժաշխատողների դժգոհությունը, որոնք Aravot.am-ի հետ զրույցում ասացին` «Ավելացնելու փոխարեն կրճատում են, հետո էլ ուզում են այդքան չնչին գումարներով բժշկի պատիվը բարձր պահենք»: Մեր զրուցակից բժիշկներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, նեղսրտած պատմեց, որ աշխատավարձի կրճատման արդյունքում 60 հազար դրամի փոխարեն ստանալու է 45 հազար դրամ: Բնակչության թվով վարձատրվող պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձերը պակասել են բնակչության տվյալների բազան թարմացվելուց հետո: Բանն այն է, որ տարիներ առաջ հավաքագրված եւ բուժհիմնարկների համակարգիչներում մուտքագրված տվյալներն ու բնակչության քանակն այսօր չեն համապատասխանում ոստիկանությունից վերջերս ստացված տվյալների հետ: Եվ հենց այս ճշգրտումների արդյունքում էլ, բժիշկների աշխատավարձը նվազել է: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ