Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում կզարգանա երկաթուղային տուրիզմը

Տնտեսություն
1136bd320b747f8a78d3caacb90152ba

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներկայացուցիչները մարտի 20-ին աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել «Վանատուր», «Սաթի», «Սպուտնիկ» և «Երկիր Նաիրի» տուրիստական գործակալությունների հետ՝ քննարկելով երկաթուղային տուրերի կազմակերպման ոլորտում համագործակցության հեռանկարները: ՀԿԵ-ի ներկայացուցիչները ներկայացրել են երկաթուղային տուրիստական ուղևորությունների կազմակերպման հնարավորությունները և աշխարհագրությունը: Նրանց խոսքերով, երկաթուղային տուրիզմն ամբողջ աշխարհում արագ զարգացում է ապրում և նման միտումներ առկա են նաև Հայաստաում, և այս միտումներն անհրաժեշտ է ընդլայնել և խորացնել: ՀԿԵ-ն, որի հիմնական գործունեություն չի հանդիսանում տուրիստական ուղևորությունների կազմակերպումը, բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել տուրօպերատորների առաջարկները: Տուրօպերատերներին ներկայացվեցին նաև տուրիստների կողմից պահանջված՝ Բաթումի և Թբիլիսի ուղևորվող «Արմենիա» միջազգային գնացքի առավելությունները: Նշվեց, որ գնացքի վագոնները գտնվում են լավ վիճակում, կահավորված են, գնացքում գործում են օդափոխիչներ, անվճար Wi-Fi, իսկ սպասարկումը գտնվում է բարձր մակարդակում: Տուրօպերատորներին հատկապես հետաքրքրեց հեծանվային տուրերի, համակցված տուրերի կազմակերպումը, ինչպես նաև Վրաստան տուրիստական խմբերի տեղափոխումը գնացքով: Կողմերը պայմանավորվեցին սեղմ ժամկետներում մշակել երկաթուղային տուրիզմի զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումներ: