A
A
Գրիգոր Սահակյանը` բրոնզե մեդալակիր
Անթալիայում ավարտված ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի 22 ձյուդոյիստներից միայն մեկը մեդալ նվաճեց: 81 կգ քաշային կարգում Գրիգոր Սահակյանը հաղթելով ադրբեջանցի, չեռնոգորցի եւ վրացի երկու ձյուդոյիստների, մտավ կիսաեզրափակիչ: Այդ փուլում նա պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին եւ արժանացավ բրոնզե մեդալի: Մեր մնացած 21 ձյուդոյիստները չկարողացան հաղթահարել նախնական փուլի արգելքները եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները: