Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթել ետնապահին

Սպորտ
sport-aronyan-foto2

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում չկարողացավ հաղթել մրցումների հետնապահ Դմիտրի Անդրեյկինին: Սպիտակներով խաղացող մեր շախմատիստը իրեն բնորոշ ոճով զոհաբերություն կատարեց եւ խաղային առավելություն ստացավ: Սակայն Լեւոն Արոնյանին չհաջողվեց առաջ տանել անցողիկ զինվորին եւ 48-րդ քայլին ստիպված խաղաղ դաշն կնքեց: Այս ոչ-ոքիից հետո մեր շախմատիստը 3,5 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական, քանի որ նրան համաքայլ ընթացող Վլադիմիր Կրամնիկն ու Պյոտր Սվիդլերը պարտվեցին եւ ետ մնացին: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որը վեց հնարավորից վաստակել է 4 միավոր: Հաջորդ 7-րդ տուրը տեղի կունենա մարտի 21-ին: Այդ օրը Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Ռուսաստանի 4-րդ ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի հետ, որը 2,5 միավորով զբաղեցնում է նախավերջին 7-րդ տեղը: