Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ իշխանությունները վախով են մոտենում ԵՄ որեւէ փաստաթղթի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ef7e1dcec28e82202b1d4f555f5a8f9b

ՀՀ-ԵՄ նոր մակարդակի համագործակցության կարծր կողմը բոլորովին էլ Եվրոպան չէ՝ համոզված է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Ո՞րն է ՀՀ իշխանությունների պասիվության պատճառը։ Ըստ նրա՝ ՌԴ-ից ունեցած վախն է, ռուսական ճնշումներն են. «ՀՀ իշխանությունները մի տեսակ չափազանց վախով են մոտենում ԵՄ բանակցվելիք որեւէ փաստաթղթի` մտածելով, որ ԵՄ հետ հարաբերություններն ուղղակի գլխացավանք են եւ փորձանք»: ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը եւս համոզված է` սեպտեմբերի 3-ից հետո անգամ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՀՀ-ի` ՄՄ անդամակցության մասին, ԵՄ-ն չդադարեց ձգտել` խորացնելու ՀՀ-ի հետ հարաբերությունները, մինչդեռ. «Մեր իշխանությունները պարզապես խաբեցին ԵՄ-ին, այն խոստումները, որոնք նրանք տարիներ շարունակ տվել են, հօդս ցնդեցին, եւ դա է պատճառը, որ կա մեծ հուսահատություն, հիասթափվածություն եվրոպական չինովնիկների մոտ` ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացման առումով»՝ ասում է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: Ըստ Վլադիմիր Կարապետյանի` դրա վառ վկայությունը ԵՄ հանձնակատարների այցն էր Վրաստան, որոնք շրջանցեցին ՀՀ-ն եւ չայցելեցին Երեւան. «Սա հստակ ուղերձ է քաղաքական համագործակցության ավելի ցածր մակարդակի վրա պահելու»: Միեւնույն ժամանակ պարոն Կարապետյանը չի կարծում, որ չկան այլեւս ուղիներ` ԵՄ հետ համագործակցության նոր ֆորմատ ստեղծելու եւ զարգացնելու համար: Եթե ոչ տնտեսական ասպեկտով, ապա քաղաքական ուղղությամբ, ըստ նրա, ԵՄ-ն ձգտում է խորացնել հարաբերությունները, միայն թե պաշտոնական Երեւանը հստակեցնի իր ակնկալիքները, ինչն այդպես էլ մինչ օրս չարվեց։ Վլադիմիր Կարապետյանը չի պատկերացնում, որ Սերժ Սարգսյանն ի վիճակի լինի ինչ-որ նոր, համարձակ նախաձեռնություններ հանդես բերել ԵՄ համագործակցության առումով: ՀՀ-ԵՄ հարաբերությունները անորոշությունից դուրս բերելու միակ ելքը Ստյոպա Սաֆարյանը տեսնում է մեր արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մեջ, իսկ ԵՄ-ի հետ հարաբերությունները, ըստ նրա, ՀՀ-ին օդ ու ջրի նման անհրաժեշտ են: Այլ մանրամասներ՝ տեսանյութում