Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Արա Շիրազը

Հասարակություն
shiraz

Այսօր առավոտյան մահացել է քանդակագործ Արա Շիրազը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին «Նաիրի» բժշկական կենտրոնից, Արա Շիրազը փետրվարի 24-ից գտնվում էր հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում եւ արհեստական շնչառություն էր միացված։ Քանդակագործ Արա Շիրազը ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում ախտանիշով է տեղափոխվել հիվանդանոց։ Հայ մեծանուն գրող Հովհաննես Շիրազի եւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին մահացավ 73 տարեկան հասակում։ Մշակույթի նախարարությունը հայտնում է, որ Արա Շիրազի (Արամազդ Հովհաննեսի Կարապետյանի) մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: