A
A
Որոշ ճանապարհների մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Սիսիանի ճանապարհահատվածներում տեղ - տեղ մերկասառույց է: Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։