Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց Սվիդլերին

Սպորտ
aronyan2

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ Խանտի Մանսիյսկում շարունակվող հավակնորդների մրցաշարում: Այսօր կայացած 4-րդ տուրում նա սպիտակներով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, որը շատ անհարմար մրցակիցներից մեկն է մեր հայրենակցի համար: Չնայած այդ հանգամանքին, Լեւոն Արոնյանը շատ կազմակերպված անցկացրեց պարտիան եւ գեղեցիկ կոմբինացիայով ուժեղ գրոհ կազմակերպեց կենտրոնով: Պյոտր Սվիդլերը ամուր կապերով փորձեց ստեղծել անանցանելի պաշտպանություն, սակայն մեր գրոսմայստերը փոխեց հարձակման ուղղությունը եւ մեկուսացրեց մրցակցի թագավորին: Արդյունքում, 57-րդ քայլից հետո ռուսաստանցի շախմատիստը անձնատուր եղավ: Այս հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ հավասարվեց Ռուսաստանի մյուս ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկին: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլախավորել հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որը ունի 3 միավոր: Վաղը կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ:   aronyan1