A
A
Հայաստանի հավաքականը գրավեց 9-րդ տեղը
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 9-րդ տեղը զբաղեցրեց Լոս Անջելեսում ավարտված աշխարհի գավաթի թիմային 42-րդ խաղարկությունում: Մեր ըմբիշները նախ 1:7 հաշվով պարտվեցին ԱՄՆ-ի, ապա 0:8 չոր հաշվով Իրանի հավաքականներին: Երրորդ տուրում մերոնք լրացուցիչ ցուցանիշներով հաղթեցին Հնդկաստանի ընտրանուն` 4:4, սակայն վերջին մրցավեճում 3:5 հաշվով տանուլ տվեցին Թուրքիային: Հենց այդ սայթաքման պատճառով Հայաստանն իր խմբում զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկով առաջ անցավ մյուս խմբի անհաջողակ Վրաստանից: Աշխարհի գավաթին 5-րդ անգամ տիրեց Իրանի հավաքականը, որը եզրափակիչում 6:2 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի թիմին: