Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լույս է տեսել Տիգրան Հայրապետյանի ժողովածուն

Հասարակություն
74e0e833e849a11238c28b01ee4167a7

Մարտի 18-ին լրանում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան 50 ամյակը։ Իսկ մարտի 9-ին լրացել է նրա մահվան 15 ամյակը : Այդ առիթով Տիգրանի անվան հիմնադրամը լույս է ընծայել 1991-1999 թթ. հրապարակված նրա աշխատանքների երրորդ ժողովածուն՝ «Աշխարհքաղաքական ծուղակ» վերնագրով, որտեղ հավաքված են ԱՄՆ եւ Եւրոպայի վարած ներքին եւ արտաքին քաղաքականության, Միջին Արեւելքի, Ասիայի եւ նախկին ԽՍՀՄ երկրներում եղած «թեժ կետերի» տրամաբանության մասին վերլուծությունները, Երրորդ աշխարհամարտի հավանականության ու Նոր աշխարհակարգի նշմարվող սահմանների մասին քաղաքագիտական տեսակետները ներկայացնող հոդվածները եւ, իհարկե, կրկին որոշ դիտարկումներ «պատերազմ թե խաղաղություն» երկընտրանքի վերաբերյալ : Տիգրան Հայրապետյանի հիշատակի հավաքը եւ նրա ժողովածուի շնորհանդեսը տեղի կունան նրա ծննդյան օրը՝ մարտի 18-ին։