A
A
«Բանանց» - «Փյունիկ» խաղը տեղափոխվեց
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մրցաշարի մարտի 22-ին նախատեսված «Բանանց» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա մարտի 23-ին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Միաժամանակ վերջնականապես հաստատվել են Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումների օրերը: «Գանձասար» - «Բանանց» խաղը կկայանա մարտի 18-ին, ժամը 15:00-ին, իսկ «Միկա» - «Փյունիկ» մրցավեճը տեղի կունենա մարտի 19-ին, նույն ժամին: