Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջվում են հաղթանակներ

Սպորտ
sport-chess-evropa-foto2

Երեւանում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր տեղի կունենան վերջին` 11-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատիստները, ավաղ, այլեւս չեն կարող զբաղեցնել մրցանակային տեղեր, սակայն նրանք դեռ պայքարում են աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրերի համար: Դրա համար հարկավոր է տեղ գրավել առաջին 23 հորիզոնականներում: Այդ առումով լավ շանսեր ունեն գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը, որոնք 7-ական միավորով բաժանում են 7-17-րդ տեղերը: Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրերի համար կպայքարեն նաեւ Արման Փաշիկյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Ավետիք Գրիգորյանը, որոնք ունեն 6,5-ական միավոր: Հավելենք, որ վերը նշված մեր շախմատիստները պետք է ռիսկի դիմեն եւ խաղան միմիայն հաղթանակի համար, հակառակ դեպքում նրանք կզրկվեն նաեւ աշխարհի գավաթի խաղարկություն մեկնելու հնարավորությունից: