A
A
Ուղիղ եթեր. ֆեյքերը և ԶԼՄ-ների պատասխանատվությունը (տեսանյութ)
Մարտի 14-ին` ժամը 19:15-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի քննարկում` «Օրենքի նախագիծ. ֆեյքերը և ԶԼՄ-ների պատասխանատվությունը» թեմայով:
Քննարկման բանախոսներն են՝
Արա Ղազարյան՝ իրավաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր,
Աննա Իսրայելյան՝ առցանց «Առավոտի» խմբագիր,
Սամվել Մարտիրոսյան՝ մեդիա փորձագետ,
Դավիթ Ալավերդյան՝ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր,
Վարուժան Բաբաջանյան՝ lurer.com և mediamall.am կայքերի խմբագիր,
Արթուր Պապյան՝ մեդիա փորձագետ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Քննարկմանը լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: