A
A
Լեւոն Արոնյանը անհաջող սկսեց ելույթը
Լեւոն Արոնյանը անհաջող սկսեց ելույթները շախմատի աշխարհի թագի հավակնորդների մրցաշարում, որն այսօր մեկնարկեց Խանտի Մանսիյսկում: Առաջին տուրում մեր շախմատիստը սեւերով մրցեց հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: Աշխարհի նախկին չեմպիոնը բավական ակտիվ սկսեց եւ տիրեց նախաձեռնությանը: Նրան վերջում հաջողվեց շրջափակել սեւերի ձիուն, որից հետո Լեւոն Արոնյանը 47-րդ քայլին ստիպված անձնատուր եղավ: Այդպիսով, առաջին տուրից հետո աղյուսակը գլխավորեց հենց Վիշվանաթան Անանդը, քանի որ մնացած երեք պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին: Վաղը կայանալիք 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ: