Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-04-22_00-38-01
A A
Պաշտոնական

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ապրիլի 21-ին, ժամը 18։49-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի «Հրեշտակների ձոր» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Բարակաղբյուր գետը․ տուժածներ չկան։

Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան։