Բացել լրահոսը Փակել լրահոսը
ամստերդամ
A A
Հասարակություն

Ռոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է կատարել

Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը, գրել է փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ 
 
«Անհավանական է՝ Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները: Ինչպե՞ս կարող են տնտեսական հարցերը լինել օրակարգում, իսկ սեփական քաղաքացիների կյանքն ու արժանապատվությունը՝ ոչ:
 
Մարդու իրավունքների պաշտպանի լռությունն ու անհետևողականությունը պարզապես անընդունելի են: Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ: Պետության առաջնային պարտականությունը սեփական քաղաքացու պաշտպանությունն է, և այդ պարտավորությունից խուսափելը պարզապես դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։
 
Լիովին պաշտպանում եմ Ռուբենի պահանջը. ժամանակն է վերջ դնել դատարկ խոսելուն և անցնել գործի»,- գրել է նա: