Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքսայինին անդամակցելը թանկ է նստում

Քաղաքականություն
unnamed5

ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանության կենտրոն» ՊՈԱԿ-ը կարճ ժամանակում ստացել է փաստաթղթերի՝ հայերենից ռուսերեն թարգմանության 17 հազար 500 էջի պատվեր, ինչը կապված է Մաքսային միությանն անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ (ի լրումն ռուսերենից հայերեն, հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն ներկայացվող մոտ 2 հազար էջի): Կառավարության քննարկմանը ներկայացնելով այս հարցը, ՀՀ արդարադատության նախարարությունն ակնկալում էր լրացուցիչ 50 մլն դրամ (տարեկան ֆինանսավորման չափը հասցնելով 172.5 մլն դրամի), որով հնարավոր կլինի թարգմանության մեկ էջի ինքնարժեքը դարձնել 8 հազար 500 դրամ: Ընդսմին, նախարարության հիմնավորմամբ ռուսերեն թարգմանության անհրաժեշտությունը չի սահմանափակվելու նշված պատվերներով և շարունակվելու է տեսանելի ապագայում: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը: Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է և արդեն հանգեցրել է տարբեր գերատեսչությունների աշխատանքի ծավալի մեծացմանը: Մասնավորապես, կառավարությունն իր նիստում որոշել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի խորհրդականի մեկ պաշտոնի փոխարեն սահմանել երկու լրացուցիչ պաշտոն:   ՀՀ Կառավարություն