Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տ. Բալայանն անդրադարձել է Փերինչեքի գործով Շվեյցարիայի դիրքորոշմանը

Քաղաքականություն
2e6bdaf690a0a15cb7627562b03b84e1

ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» գործակալության հարցին Ինչպե՞ս կմեկնաբանեք Շվեյցարիայի նախաձեռնությունը բողոքարկելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը: Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը: Հետևողականությունը ցեղասպանության ոճիրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում:   ԱԳՆ