Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Վերականգնողական կենտրոնների փակման խնդիրը» (տեսանյութ)

Հասարակություն
bcf965fb49ab2ed9852d1caeb69dae2e

Մարտի 12-ին՝ ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Անչափահաս իրավախախտներ. վերականգնողական կենտրոնների փակման խնդիրը» թեմայով: Քննարկումը նախաձեռնել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը: Քննարկման բանախոսներն են. Նելլի Դուրյան` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ, Արամ Օրբելյան` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Միրա Անտոնյան` Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն, Մարիամ Մարտիրոսյան` Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության հայկական գրասենյակի ղեկավար: Իրավախախտ կամ ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնված անչափահասների հետ աշխատող համայնքային վերականգնողական կենտրոնները 2014 թ. հունվարից այլևս չեն գործում, քանի որ միջազգային ֆինանսավորումն ավարտվել է: Իսկ Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծումը, որը նաև այս ոլորտը պետք է ընդգրկի, ձգձգվում է: