Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սելեկտիվ աբորտը՝ համասեռամոլության խթա՞ն

Քաղաքականություն
8a546b2a9f24644efc0f413cd4d57298

Վերջին 5 տարում երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական 7200 ընդհատումներ են եղել. այս ցուցանիշը արձանագրել է ՄԱԿ-ի գրասենյակը։ Փաստորեն՝ Հայաստանում ամեն տարի չի ծնվում 1400 աղջիկ ու ցուցանիշը օրեցօր ավելանում է։ «Մոտ 50 տարի հետո մենք կունենանք 93,000 չծնված մայր։ Այսինքն` մենք ներքին ցեղասպանություն ենք անում»,- ասում է «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովհաննիսյանին Մարգարիտա Հովհաննիսյանը երիտասարդ զույգերից շատ է լսել, «մի երեխա ունենանք, բայց լավ պահենք» արտահայտությունը, բայց ինչու են այդ մի երեխայի սեռը նրանք միշտ ընտրում արական , նա չի հասկանում. « Պատկերացրեք 15 տարի հետո այդ երեխան չի կարող իր համար ընտրել հարսնացու, որովհետեւ աղջիկ չկա։ Այսինքն` նա ստիպված է գնալ այլ երկրում գտնել իր կեսին կամ էլ համասեռամոլ դառնալ»,- անհանգստացած արձանագրում է նա։ Հայաստանը ունի ծնելիության անկման խնդիր,սրան անդրադարձել է նաեւ ԵԽԽՎ-ն, ասում է Մարգարիտա Հովհաննիսյանը եւ հավելում, որ անգամ այնտեղ են կոչ արել խորը ուսումնասիրել հարցը ու նույնիսկ առաջարկել են օրենք ընդունել, որպեսզի կանխվի սելեկտիվ աբորտները. «Դա երեւի կավելացնի կոռուպցիոն ռիսկերը։ Ես չեմ կարծում, որ այդպես կսկսեն ծնվել իգական սեռի ներկայացուցիչներ, ավելի մեծ աշխատանք պետք է տարվի, որպեսզի մարդիկ ընկալեն, որ աղջկա եւ տղայի միջեւ տարբերություն չկա»։ Հայաստանը հղիության արհեստական ընդհատումների քանակով աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Չինաստանին։