Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց նամակ Տավուշի մարզից

Քաղաքականություն
Mamikon-Xojoyan

Բաց նամակ միջազգային կազմակերպություների ներկայացուցիչներին «Բոլորիս աչքի առաջ Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ, իրենց բնորոշ հերթական վայրագությունը: Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ունի հոգեկան խնդիրներ, ս/թ հունվարի 28-ին, մոլորվելով հայ-ադրբեջանական սահմանին, հայտնվել էր Ադրբեջանում, որտեղ արժանացել էր խոշտանգումների և վնասվածքներով վերադարձվել Հայաստան: Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորումը, լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, պարտավորված է զբաղվելու սահմանային խնդիրներով: Դիմելով Ձեզ, խնդրում և պահանջում ենք Ձեր խողովակներով խնդրիրը ներկայացնել ողջ աշխարհին և ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` դատապարտելով կատարված անմարդկային վերաբերմունքը խաղաղ բնակչի նկատմամբ, որը հակասում է Ժնևյան չորրորդ կոնվենցիային: Անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցառումներ, քանի որ տվյալ պահին ունենք ևս մեկ սահմանախախտման դեպք. Ադրբեջանում է գտնվում Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանը: Միաժամանակ խնդրում ենք Ձեր գործողությունների արդյունքները հրապարակայնորեն ներկայացնել հանրությանը, որը բխում է նաև Ձեր շահերից»:   Հարգանքներով` Սերգեյ Բարսեղյան Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման նախագահ