Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկանությունը արագացված կերպով մեղադրանք է առաջադրում»

Հասարակություն
unnamed11

«Ամոթ, ամոթ», «Հիմա, հիմա» վանկարկումներն են այս պահին հնչում ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի մոտ։ Ոստիկանական բաժանմունքից ազատ արձակված Հակոբ Արշակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն վարչական մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Նա նաեւ փոխանցեց, որ բաժնում տեսել է եւս երկու հոգու. «Ոստիկանությունը փորձում էր արագացված կերպով մեղադրանք առաջադրել բերման ենթարկվածների նկատմամբ եւ բաց թողնել»,- ասաց նա։ Բերման ենթարկվածների թիվը դեռ պարզ չէ։ Այս պահին ազատ արձակվեց նաեւ Էդուարդ Մինասյանը։