Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ»-ին անգրագետ չի՞ անվանել

Հասարակություն
dem-em4

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ներսես Երիցյանն այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հերքեց, որ ինքը Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներին անվանել է անգրագետ: «Ես արդեն մեկնաբանել եմ` դա իրականությանը չի համապատասխանում, նման արտահայտություն չի եղել»,- վստահեցրեց պարոն Երիցյանը: Հիշեցնենք, փետրվարի 21-ին «Էլիտ պլազա» հյուրանոցում Կենսաթոշակային երրորդ միջազգային տարեկան համաժողովի ժամանակ Ներսես Երիցյանը «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներին, որոնք դրոշներով մտել էին ներս ու փորձել ներկայացնել իրենց դժգոհությունները, անվանել էր անգրագետ: