Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուբլինում Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Պաշտոնական
սսսս

Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Դուբլինում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպական խորհրդարանի շրջանակներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել նաև հայ-կիպրական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երևան: ՀՀ նախագահի աշխատակազմ