Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ հրաձիգները վերադարձան հաղթանակած

Սպորտ
Haxtanak

Այսօր Եվրոպայի առաջնությունից հաղթանակած հայրենիք վերադարձավ Հայաստանի հրաձգության հավաքականը: Մարզիկներին դիմավորելու էին եկել մարզաշխարհի ներկայացուցիչները, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները, մարզիկների հարազատներն ու ընկերները: Մոսկվայում փետրվարի 26-ից մարտի 6-ը հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին` ատրճանակ ձևում Զավեն Իգիթյանը և Էլմիրա Կարապետյանը, հրացան ձևում` Հրաչիկ Բաբայանը և Սուրեն Բերյանը, վազող թիրախ ձևում` Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Արթուր Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը: Հայաստանի հրաձգության հավքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է Գագիկ Մելոյանի, Խորեն Իգիթյանի և գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի մարզչական ղեկավարությամբ: Հրաչիկ Բաբայանը և Զավեն Իգիթյանը նվաճել էին Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն էր դարձել Զավեն Իգիթյանը, Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր` Լիլիթ Մկրտչյանը և թիմային բրոնզե մեդալակիրներ են դարձել Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Պետրոսյանը: Այսպիսով, մարզիկները վերադարձան հայրենիք բերելով` Պատանեկան օլիմպիական խաղերի 2 ուղեգիր և 5 մեդալ: