Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինամթերք՝ Գառնու տաճարի տարածքում

Հասարակություն
c7c954e1a581ffc588190f60a97bed15

Օրերս ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2013 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս բանվորները փամփուշտներ և հրացան են գտել: Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների պահանջով` 1958 թ. ծնված Արամ Բ.-ն ներկայացրել է նշված վայրից հայտնաբերված ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 119 փամփուշտ, կոռոզիայի ենթարկված հրազենի դետալներ և խարտոց: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: