Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեն կարողանում թոշակ ստանալ

Կարևոր լուրեր Հասարակություն
493cbc4f7969bfd7611b501d8f242303

Բանկոմատների անսարքության պատճառով Գ. Նժդեհ 8 հասցեում տեղակայված «ՎՏԲ Հայաստան» բանկի դիմաց հերթեր են գոյացել: Թոշակառուներից ոմանք «Ա1+»-ի հետ զրույցում ասացին, որ նման խնդիր առաջանում է գրեթե միշտ, երբ գալիս է կենսաթոշակներ ստանալու ժամանակը: Սպասարկման կենտրոնի տնօրենը թոշակառուներին փոխանցեց, որ խնդիրը համակարգային է և որևէ առնչություն չունի կենսաթոշակների տրամադրման հետ: Նա նաև խոստացավ, որ հարցերը կլուծվեն մինչև 15:00-ն: Պատասխանից չգոհացած հաճախորդներից և հուսահատ թոշակառուներից շատերը չեն հեռանում բանկի տարածքից: