Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը հանձնեց հավատարմագրերը

Պաշտոնական
despan

Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրանտ Պողոսյանը (նստավայրը` Տոկիո) իր հավատարմագրերը հանձնեց Կորեայի Նախագահ Պակ Կըն Հենին: Շնորհավորելով դեսպան Պողոսյանին Կորեայում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` Կորեայի Նախագահը հաջողություն մաղթեց նրան հայ-կորեական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում: Զրուցակիցները երկուստեք կարևորեցին երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու նպատակով առկա ներուժի լիարժեք օգտագործումը՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, գործարար կապերի ամրապնդման և մշակութային փոխանակումների միջոցով: Կորեայի Նախագահն ու Հայաստանի դեսպանն անդրադարձան նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորություններին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ: