Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկու հանքերի մոտ 24 ավտոմեքենա է արգելափակվել

Հասարակություն
0983d42c26c0b45147a68f72b1d418f2

Մարտի 5-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում՝ ոսկու հանքերի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա: Մարտի 4-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում՝ ոսկու հանքերի մոտակայքում, ավտոմեքենաները արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա: