Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց

Սպորտ
sport-chess-evropa1

Երեւանում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության առաջին տուրը բավականին անհաշտ ստացվեց։ Կայացած 129 պարտիաներից 94-ը արդյունավետ ավարտ ունեցան։ Մրցաշարում առաջին միավորը վաստակեցին մեր շախմատիստներից շատերը։ Մասնավորապես, հաղթանակով սկսեց առաջնությունը Հայաստանի 2014 թվականի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը։ Ավաղ, Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը չկարողացան հաղթել ցածր վարկանիշ ունեցող իրենց մրցակիցներին եւ բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով։ Այսօր մեր ամենատարեց գրոսմայստերը սեւերով կմրցի բելառուսցի Վիտալի Մերիբանովի հետ, իսկ Սարգսյանը նույն խաղաքարերով ուժերը կչափի ավստրիացի Մարիո Շախինգերի հետ