Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ի գործողություններում՝ Քոչարյանի ձեռագիրը. Ա. Բախշյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Baxshyan-shirxanyan

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը և ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը քննարկեցին մարտի 1-ին կայացած հանրահավաքի մանրամասները, ինչպես նաև երկրում առկա մի շարք այլ խնդիրներ: Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի ելույթին՝ Շիրխանյանը նշեց, որ հիմնական ուղերձն այն էր, որ իրենք կողմնակից են Մաքսային միությանը: Նա այդ փաստը համեմատեց հայ-թուրքական արձանագրությունների հետ, որին ՀԱԿ-ը կողմ էր: Դա ըստ Շիրխանյանի դավաճանություն էր, իսկ ահա ՄՄ-ին միանալու որոշումը չի քննադատում: Խոսելով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին՝ նա նշեց. «Իշխանության ձգտող ցանկացած ուժ կարող է համագործակցել իր երեկվա թշնամու հետ»: Շիրխանյանը հավելեց, որ այսօր ընդդիմությունը չունի այնպիսի պլատֆորմ, որի վրա ժողովուրդը կարող է հենվել և տեսնել լուծման ճանապարհ: Նա նաև սխալ համարեց ընդդիմության՝ անձերի դեմ պայքարելու ձևը. պետք է պայքարել համակարգի դեմ: Անահիտ Բախշյանը կողմ է Րաֆֆի Հովհաննիսյան- Լեւոն Տեր-Պետրոսյան ուժի ձեւավորմանը, բայց դեմ է ՀԱԿ+ԲՀԿ ուժին, քանզի ԲՀԿ-ի գործողություններում տեսնում է Քոչարյանի ձեռագիրը։