Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականի արձագանքը. «Ստու՛մ եք, պարո՛ն Տեր-Պետրոսյան»

Քաղաքականություն
dc8091dc73da77dfdd8c839ba9c01b3f

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը. «2013 թվականին Հայաստանի բնակչությունը նվազել է ևս 31 հազար»,- մեր երկրի առջև ծառացած ամենամտահոգիչ խնդիրն այսօր իր ելույթում այսպես ներկայացրեց առաջին նախագահը: Ստու՛մ եք, պարո՛ն Տեր-Պետրոսյան: Դա ուղևորափոխադրումների բացասական մնացորդն է լոկ: Նվազելու մասին խոսելուց այդտեղ առնվազն պետք է ավելացնել բնակչության բնական հավելաճը, որը 2013 թվականին պլյուս 14605 է եղել, տե՛ս http://armstat.am/file/doc/99479663.pdf: Իսկ թե ինչ է դա, կարծում եմ Ձեզ հաճույքով կբացատրի, ասենք, պարոն Բագրատյանը: Վստահ եմ, որ ինչ-որ տարիքից հետո ելույթ գրելուց խորհրդականների օգնությանը դիմելը պարտադիր է»