«Մարտի 1-ը կարող է բոլորովին այլ հետևանքներ ունենալ» (տեսանյութ)
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հասցեին արված արտահայտությանը: Իսագուլյանը նշեց, որ Ռուստամյանը կրթված և հավասարակշռված անձնավորություն է և նրա այդ արտահայտությունը չէր կարող լեզվի սայթաքում լինել: Իսկ թե ինչ բացատրություն կարելի է տալ այդ միջադեպին, նա ասաց, որ նախարարը արժանի պատասխան ստացավ իր կողմից ԱԺ 53 պատգամավորներին վիրավորելու համար: Ինչպես նաև հավելեց, որ Հրայր Թովմասյանը պետք է հիշի, որ նրան որպես նախարար ծնել է հենց ԱԺ-ն: Գառնիկ Իսագուլյանը համեմատականներ տարավ ուկրաինական զարգացումների և Հայաստանի քաղաքական զարգացումների միջև: Հարցին, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանում Մայդան լինել, նա պատասխանեց. «Մենք չենք կարող փողոցը դարձնել երկիրը ղեկավարելու վայր», եւ ավելացրեց, որ մարտի 1-ը կարող է բոլորովին այլ հետևանքներ ունենալ, քան կանխատեսվում է: