Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքային ճաշ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ

Պաշտոնական
gov

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում կապերի զարգացումը և սերտացումը: Նշվել է, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ առևտրաշրջանառության մակարդակն առաջիկայում էլ ավելի բարձրացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար: ՀՀ Կառավարություն