A
A
Վագրանախշ պիտոնն աղբամանից տեղափոխվել է գազանանոց
Փետրվարի 27-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 26 շենքի բակի աղբամանում նկատվել է օձ: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և ՃԿԿ ՕԽ-ն: Փրկարարները հայտնաբերել են վագրանախշ պիտոն (մոտ 2մ) և տեղափոխել կենդանաբանական այգի: ԱԻՆ