Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարածք ԵԿՄ-ին ու Բելառուսի Հանրապետությանը

Պաշտոնական
cfa00b84ae67e611bbb740a6a4bf8c36

ՀՀ կառավարությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել կազմակերպության կողմից իրականացվող ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված գործունեությունը: Կառավարությունը Բելառուսի Հանրապետությանը թույլատրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեփականատիրոջից սեփականության իրավունքով ձեռք բերել 0,3747 հա հողամաս` դեսպանության տեղակայման համար: ՀՀ Կառավարություն