Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղրիմում ժողովուրդը սովի է մատնված (լուսանկարներ)

Քաղաքականություն
upload-RIAN_02389394.HR_.ru-pic4_zoom-1000x1000-94149

Ղրիմի մեր հայրենակիցները մեզ հետ զրույցում հայտնում են, որ ժողովուրդը չի կարողանում նույնիսկ ամենատարրական առեւտուր անել խանութներից։ Բանկերը գումար չեն տրամադրում, դեպի Ղրիմ սահմանին մուտքուելքն արգելված է, ժողովուրդը բառի բուն իմաստով սովի է մատնված։ Փրկությունը խանութի աշխատակիցների գթասրտությունն է. նրանք այս օրերին համաձայնում են մարդկանց առաջին անհրաժեշտության սնունդ տրամադրել՝ հետագայում պարտքերը մարելու պայմանով։ Այսօր անհայտ անձինք գրավել են Սիմֆերոպոլում գտնվող Ղրիմի Գերագույն ռադայի շենքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը: Ոտքի են հանվել ներքին զորքերն ու ողջ ոստիկանությունը. շրջապատվել է այն թաղամասը, որտեղ գտնվում է Ղրիմի Գերագույն ռադան: Ավակովը հայտնում է նաեւ, որ սադրիչները գործի են անցել, ժամանակն է սառը գլխով դատելու եւ ուժերը համախմբելու։