Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար տաքսիների ու ավտոբուսի մասնակցությամբ

Հասարակություն
vtar

Երևանի հանրային տրանսպորտի կանգառների մեծ մասում անթույլատրելի վայրում կայանում են տաքսիներ։ Տեղի են ունենում վթարներ, բախումներ և անհարկի նյարդային իրավիճակներ, ինչպես երեկ Աբովյան փողոցի այս կանգառում։ Այս հանցավոր անգործության համար պատասխանատու է Երևանի կոռումպացված քաղաքապետարանը։ Անձնական պատասխանատվություն են կրում քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հայտնի կոռումպացված տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ինչպես նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։ Այս բոլոր կառույցները տարիներ շարունակ ի վիճակի չեն ապահովել հանրային տրանսպորտի բնականոն կայանումը կանգառներում։ Կոռումպացված քաղաքապետարանի բոլոր հանցագործությունները փաստագրվում են ֆեյսբուքյան խմբում՝ տվյալ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն