Կարեն Ավագյանը հիշել է Կռիլովի «Կվարտետ» առակը (տեսանյութ)
ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն»-ՀՅԴ քաղաքական կվարտետը թեև փորձում է համատեղ նվագել, սակայն դիսոնանսն այնքան մեծ է, որ երաժշտություն այդպես էլ չի ստացվում։ Խորհրդարանական ընդդիմադիր քառյակը հիշեցնում է կռիլովյան հայտնի «Կվարտետ» առակը. «А вы, друзья, как ни садитесь, Все в музыканты не годитесь»։ Քառյակում ակնհայտորեն միմյանց չեն վստահում, և առաջին ջութակի խնդիր կա, ինչը դեռ չեն ուզում բարձրաձայնել: Բոլոր այս ուժերն էլ իրենց քաղաքական կենսագրության ընթացքում աչքի են ընկել վճռական պահերին դաշնակիցներին ու հանրությանը հուսախաբ անելու, քաղաքական գործարքների մեջ մտնելու գործելաոճով: Առանց դիրիժոր քառաձայն այս խմբում ով ինչ ուզում, երգում-նվագում է. մեկը՝ հին մոռացված երգեր, մյուսը՝ լավ չսերտած նորերը, որոնք այդպես էլ չեն մտնում իրենց ռեպերտուարի մեջ։ Ավելին՝ տեսանյութում